Նորածին որդուն չտեսավ՝ ճանապարհը փակ էր…. Ընկերս զոհվեց արժանապատիվ , զենքը ձեռքին ՝իրեն վայել…

Արայիկ Գագիկի Մաթևոսյան (Ակի)

2020թ–ի սեպտեմբերին արձակուրդի մեջ էր ։ Կռիվը նոր սկսած՝ հասավ Եղնիկներ։«Արեգասարի » համար մարտ էր գնում , առանց զենքի (զենքը դեռ չէր ստացել) բարձրացավ մարտի (ճամփից ճարել էր)։Ուժեղ կռվեց։ Վիրավորվեց։ Չէր գալիս, խաբելով տարա թողեցի հոսպիտալ։ Ապաքինվեց, վերադարձավ շարք։ Կռվից հետո պայմանագրի ժամկետը լրացել էր , կարող էր զորացրվել , չզորացրվեց ՝ մնաց Եղնիկներում ։ Որդու ծնվելուց ճանապարը արդեն փակ էր , հնարավորություն կար գալու , բայց վերադառնալը հնարավոր է չստացվեր՝ չեկավ ։Որդուն չտեսավ ։

Կռվելուց՝ լավ էր կռվում։

Խմելուց՝ լավ էր խմում։

Գժվելուց էլ՝ լավ գժվում էր ։

Ընկերս զոհվեց արժանապատիվ , զենքը ձեռքին ՝իրեն վայել։

Հերոսի վերջը անմահությունն է , սգալ չկա։

«Ակի»–ով դաստիարակենք մեր երեխեքին , որ Հայրենիք ունենանք։

Բժիշկ ազատամարտիկ Հենրիկ Մարգարյան

Like this post? Please share to your friends: