Բոլորս էլ երևի լսել ենք տարբեր պատմություններ՝ ընդհատված հարսանեկան արարողությունների մասին: Պատճառները տարբեր են եղել. հարսի կամ փեսայի դավաճանություն, ամուսնու սիրուհու երեխա, կամ բարեկամներից ինչ-որ մեկն է դեմ եղել:
Մի օր եկեղեցում արարողության ժամանակ քահանան հարց ուղղեց, արդյո՞ք ներկաների միջև կա այնպիսի մեկը, ով դեմ է երիտասարդների միությանը: Ոչ ոք ձայն չհանեց:
Բայց հանկարծ մի երիտասարդ կին՝ նորածին երեխայի գրկած, սկսեց մոտենալ խորանին: Բոլորը պտտվում և նայում էին նրան, եկեղեցում շշուկներ էին լսվում: Բոլորին հետաքրքիր էր, թե ով է այդ կինը և ինչ կասի:
Բոլորը քարացած սպասում էին, երբ հանկարծ փեսայի մայրն ուշագնաց եղավ, հարսը ապտակեց փեսայի դեմքին, իսկ քահանան կորցրեց խոսելու ունակությունը: Միայն փեսան ոչինչ չէր հասկանում:
Վերջապես կինը մոտեցավ նրանց, կանգ առավ, բացեց բերանը, որ ասի…Բոլորն արդեն պատրաստվել էին, որ մեծ աղմուկ է բարձրանալու, բայց…Կինն ասաց.
-Այնքան ցածր եք խոսում, որ հեռվից ոչինչ չի լսվում: Դեմ չե՞ք, եթե այստեղ կանգնեմ: