Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
-Սկսում ես արդարանալ, կամա-ակամա մեղավոր ես: Նիկոլ Փաշինյանն արդարանում է, որ իրեն հանիրավի մեղադրում են, որ վերտալյոտով է տեղ գնում, իրենց հանրապետականների հետ են համեմատում: Իշխանություն եք վերցրել, տեղի-անտեղի պետք է քննադատեն, էլ ո՞ւմ քննադատեն: Վատ կլինի , որ 1-2 տարի անց պարզվի, որ նոր իշխանությունը չի կարողացել տնտեսության մեջ առաջընթաց ունենալ,Հայաստանի տնտեսական զարգացման, Արցախի խնդրի լուծման գործում տեսլական չունի, արտաքին քաղաքականության մեջ առանց դաշնակից է մնացել եւ այլն: Այդ դեպքում ոչ մի արդարացում էլ չի փրկի: Ուստի մի արդարացիր,գործիր քո սիրած բառով՝ դուխով:
Սկսում ես արդարանալ, կամա-ակամա մեղավոր ես: Նիկոլ Փաշինյանն արդարանում է, որ իրեն հանիրավի մեղադրում են, որ վերտալյոտով …
Опубликовано Voskan Sargsyan Понедельник, 14 января 2019 г.