ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս տեղեկությունը հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը:
Պուտինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, և երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զգալի փորձ են կուտակել:
Շնորհավորական ուղերձում Վլադիմիր Պուտինն ասել է.
-Հուսով եմ՝ մեր երկխոսությունն ու համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացին: Դա, անկասկած բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից:
Աղբյուր՝ Մամուլ