«Ազատության» ֆեսբուքյան ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» դաշինքով ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատմել է.
-Երբ ես և Նիկոլ Փաշինյանը ծանոթացել ենք, նա եղել է ընդհատակում, և ինչ-որ պահ կար, որ պետք է ինքը հանձնվեր, և պետք էր դա աներ այնպես, որ ընթացքում իրեն չբռնեն: Մենք նկարահանեցինք տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ցանկանում է քիչ անց լքել ընդհատակյա տարածքը, և տեսանյութը տեղադրեցինք, հետո ես իմ մեքենայով մոտեցա ընդհատակին:
Նիկոլ Փաշինյանը թաքնված էր իմ կնոջ մայրական տանը, ես նրան տեսա, և նա ասաց՝ «Բարև Ձեզ, ես Նիկոլ Փաշինյանն եմ… երբ նա բանտից դուրս եկավ, մեր ընկերությունը կրկին շարունակվեց:
Աղբյուր՝ Մամուլ