—Երբ այն ժամանակ Մանվել Գրիգորյանի տանը նամակները տեսանք, բոլորս շոկի մեջ էինք, հիմա շոկից դուրս եմ եկել ու կպարզվի, թե որտեղից դրանք հայտնվեցին այդտեղ: Նիկոլի հետ խոսել եմ, որպեսզի էդ մարդը բերդում չմեռնի ու ամբողջ աշխարհում խայտառակ լինենք,-այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանըխոսելով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին:

Սարոյանը հավելեց նաև, որ այս պահին չի շփվում Մանվել Գրիգորյանի հետ։ «Ասենք, Մանվելը բերդում չեղավ, գնաց իրանց տուն, ո՞ւր պետք է փախնի, կարո՞ղ է փախնի երկրից: Վարչապետն էլ ասեց՝ գեներալ ջան, կա քննություն, կա բժշկություն: Եթե կտեսնեն, որ իրոք վատ ա, կփորձենք այդ հարցին ուրիշ ձեւի լուծում տանք»: