Նիկոլի այսպես կոչված հեղափոխությունը մեծագույն նվեր է ոչ թե նրան սատարած ժողովրդին , այլ այն հարուստներին, ովքեր ճիշտ պահին կանգնեցին Նիկոլի կողքին և լեգալացրեցին իրենց <<ազնիվ>> կապիտալը…

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Կապիտալիզմն ունի 3 փուլ.

Առաջին փուլը կապիտալի ձևավորման փուլն է , երբ ով ոնց կարողանում հարստանում է.

Երկրորդ փուլը կապիտալի պահպանման փուլն է , երբ հարուստները քաղաքական իշխանությամբ ամրապնդում են իրենց ունեցվածքը և փորձում դիրքավորվել ՝ որպես գործարարներ.

Երրորդ փուլում <<ազնիվ>> հարստացածները փորձում են ձևավորել իսկապես մրցակցային, ազնիվ և արդար բիզնեսի կանոններ, քանզի այլևս իրենք այնչափ հարուստ են , որ ոչ ոք չի կարող մրցակցել իրենց հետ , առավել ևս՝ հաղթել իրենց:

Հիմա ամենահետաքրքիրն այն է, որ եթե Նիկոլն ընտրովի է մոտենում այսպես կոչված ապօրինի հարստացման խնդրին և իրեն սատարող հարուստներին չի հարցնում՝ թե այդ մարդիկ ինչպես են հարստացել , ավելին՝ կամայական հայտարարում է , որ այլևս մեզանում օլիգարխներ չկան փաստացի ինքը հարուստների մի մասին մորթում է , իսկ իրեն սատարողների հարստությունը լեգիտիմացնում և այդ հարուստների համար ավելի շահեկան միջավայր է ստեղծում , ինչն էլ իր հետևից բերելու է մանր ու միջին բիզնեսի էլ ավելի վատ վիճակի…

Իսկ ավելի կոնկրետ Նիկոլի այսպես կոչված հեղափոխությունը մեծագույն նվեր է ոչ թե նրան սատարած ժողովրդին , այլ այն հարուստներին, ովքեր տիշտ պահին կանգնեցին Նիկոլի կողքին և լեգալացրեցին իրենց <<ազնիվ>> կապիտալը…

Ժողովրդի անունից՝ ժողովրդի դեմ…

Կապիտալիզմն ունի 3 փուլ.Առաջին փուլը կապիտալի ձևավորման փուլն է , երբ ով ոնց կարողանում հարստանում է.Երկրորդ փուլը…

Опубликовано Menua Harutyunyan Пятница, 4 января 2019 г.

Like this post? Please share to your friends: