«Ներդրողը պատրաստ է մինչև 150 մլն դոլար ներդրում անել». նաիրիտցիները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատավարձերի չվճարված տույժ-տուգանքների վերադարձ և գործարանի վերագործարկում: «Մեր աշխատանքի իրավունքը մեր ձեռքից խլել են, այդ իսկ պատճառով մենք ուզում ենք, որպեսզի «Նաիրիտ»-ը վերագործարկվի: Բացի այդ, մեր աշխատավարձերի այն կուտակված տոկոսները, որոնք մեզ չեն վճարել, պահանջում ենք որպեսզի վերադարձնեն»,- նշել են հավաքվածները:

Վերջինները պատմել են, որ 7 ամիս շարունակ նամակներ են գրել նոր կառավարությանը, սակայն որևէ պատասխան չեն ստացել: «Մեր մասնագետները եվրոպացի մասնագետների հետ միասին, մոտավորապես 2 ամիս առաջ, աուդիտ են արել և եկել այն եզրակացության, որ «Նաիրիտ»-ը կարող է վերագործարկվել՝ 105-110 մլն դոլարի ներդրման դեպքում: Հիմա կա ներդրող, որը պատրաստ է մինչև 150 մլն դոլար ներդրում անել, ուստի մենք պահանջում ենք հանդիպում վարչապետի հետ, որպեսզի, ի վերջո, կարողանանք հասկանալ կառավարության դիրքորուշումը գործարանի վերաբերյալ:

Հիշեցնենք. «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներն իրենց իրավունքների վերականգնման համար պայքարում են դեռևս 2014 թվականից:

 

Աղբյուր՝  Մամուլ

Like this post? Please share to your friends: