
Յոհանսեն անունով տղամարդն իր ընկերների հետ սահում էր սառույցի վրա, երբ ինչ-որ հսկայական մարմին նկատեցին սառած լճում:
Պարզ դարձավ, որ դա եղջերու է. խեղճը չէր կարողանում դուրս գալ, և արդեն շատ էր հոգնել: Կենդանին այլևս պայքարելու ուժ չուներ:
Ընկերները գործադրեցին բոլոր ուժերը՝ եղջերուին փրկելու համար: Բարեբախտաբար, կենդանին չէր ցրտահարվել և անվնաս էր մնացել: