—Կարո՞ղ եմ տեսնել երեխայիս,-հարցրեց նորաթուխ մայրիկը:
Երբ բերեցին փոքրիկին, նա հույզերով և նոր զգացմունքներով լցված գրկեց նրան, սակայն նույն պահին կինը քարացավ. երեխան առանց ականջների էր ծնվել:

Ժամանակը ցույց տվեց, որ լսողության հետ կապված խնդիրներ չկան, միայն թե ականջների բացակայությունն ազդում էր արտաքին տեսքի վրա: Մայրն ի սկզբանե գիտեր, որ որդու կյանքը լցված է լինելու ծաղրանքներով և տհաճություններով:
—Մայրիկ, նա ինձ անճոռնի է անվանել,-դպրոցից վերադառնալով՝ լացակումած ասաց երեխան:
—Ոչինչ, որդիս, ուրիշ երեխաների հետ շփվիր, հեռու մնա այդ տղայից:
Ծնողները որոշեցին խորհրդակցել բժիշկի հետ՝ ականջների փոխպատվաստման վերաբերյալ: Որոշ ժամանակ անց հայրն ասաց երեխային.
—Որդիս, մի բարի մարդ կա, ով որոշել է զոհաբերել իր ականջները, դրանք քեզ կփոխպատվաստեն: Նա նախընտրել է անանուն մնալ:
Վիրահատությունը բարեհաջող անցավ: Տղան կարծես նոր մարդ էր դարձել: Նոր տաղանդներ ի հայտ եկան:
Անցավ մի քանի տարի: Տղան ավարտեց համալսարանը, լավ աշխատանքի ընդունվեց, ամուսնացավ:
…Երբ մայրը մահացավ, հենց թաղման օրը հայրն իր մոտ կանչեց որդուն.
—Տղաս, մենք որոշել էինք քեզ երբեք չասել այս մասին, բայց կարծում եմ, դա սխալ է, դու պիտի իմանաս: Գիտես , թե ինչու մայրդ երբեք չէր կտրում մազերը և գլխաշորը չէր հանում…Քո ականջների դոնորը հենց ինքն էր: Բայց ոչ ոք երբեք չէր համարում, որ մայրդ տգեղ է, այնպես չէ՞:
Հիշիր, որ մարդու գեղեցկությունը ոչ թե արտաքինի, այլ սրտի մեջ է: Իսկական գանձերը մենք չենք տեսնում, միայն զգում ենք: Իսկական սերը թաքնված է նրա մեջ, ինչ մենք անում ենք, բայց չենք բարձրաձայնում դրա մասին: