Նա մի տղամարդու հանդիպեց, ով պինդ բռնել էր աղջնակի ձեռքից…նայելով երեխայի շուրթերին՝ հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ

Նազիրը քայլում էր փողոցով, երբ տեսավ, որ կամուրջով անցնում են  տղամարդ և աղջնակ՝ մոտ 11 տարեկան: Աղջիկն այնքան էլ ուրախ տեսք չուներ, ավելին, նրա դեմքին կարծես քարացած վախ կար: Նազիրը դա շատ լավ զգաց, բացի այդ, անծանոթը երեխայի ոչ թե ձեռքից էր բռնել, այլ պինդ սեղմել էր դաստակը:

Картинки по запросу Он встретил мужчину с маленькой девочкой. Глядя на ее губы, он понял — что что-то здесь не так!

Երբ Նազիրը հավասարվեց նրանց, ուշադիր նայեց երեխայի դեմքին. տղամարդը նկատեց, որ աղջիկը շուրթերով շշնջաց «օգնեք ինձ»: Նազիրը որոշեց, որ չի կարելի ժամանակ կորցնել: Թվում էր, թե նա չէր հասկանում իրավիճակի լրջությունը, կամ ուղղակի չէր հասցրել գիտակցել, սակայն ոոշեց գործել, նույնիսկ եթե դա մեծ ռիսկ կլինի: Նա վազեց այդ զույգի մոտ և քաշեց երեխայի ձեռքից՝ նրան անծանոթից մի կողմ տանելով:

Դու ճանաչու՞մ ես նրան,-բարձր հարցրեց Նազիրը: Աղջիկը գլխով բացասական պատասխան տվեց: Տղամարդը ցանկանում էր ցանկանում էր նորից բռնել երեխայի ձեռքից, սակայն Նազիրը թույլ չտվեց: Նա իսկույն ոստիկանություն կանչեց, իսկ հանցագործը որոշեց փախնել: Նազիրը վազեց նրա հետևից և բռնելով՝ գցեց գետնին: Տեղ հասած ոստիկանները նրան ձերբակալեցին:

Նազիրի նման մարդկանց շնորհիվ աշխարհը փրկվելու հույսեր ունի: Նրա բարության, ուշադրության, հոգատարության և անտարբեր չլինելու շնորհիվ երեխան մնաց անվնաս, իսկ դա չի կարող չուրախացնել:

Աղջնակի ընտանիքը Նազիրին հերոս է անվանում: Սարսափելի է նույնիսկ մտածելը, թե ինչ կարող էր լինել, եթե Նազիրն այդ օրը այլ ճանապարհով անցներ…

Like this post? Please share to your friends: