Նա մեկ հարվածով ոչնչացրեց հակաքարոզչական ամբողջ միֆը

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Նա մեկ հարվածով ոչնչացրեց հակաքարոզչական ամբողջ միֆը». Վահրամ Թոքմաջյան

-Պապիի տեքստի մասին համառոտ.
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, քոչարյանասերժական միջոցներն ուղիղ հարված չէին հասցնում նրան: Նրանց կարծիքով, կրկնում եմ՝ նրանց կարծիքով, հասարակության հավաքական հիշողության մեջ արդեն արմատավորել էին Տեր-Պետրոսյանի բացասական, մութ ու ցրտի պատասխանատու, թալանի ջատագով և այլ ծանր հանցագործություններ մարմնավորող կերպարը: Այդ նույն ասպեկտից ելնելով, շատ ավելի հեշտ է խաղալ հասարակության անգետ, չգիտակցված ու հուզական լարերի վրա՝ Տեր-Պետրոսյանին թիրախավորելով, հարվածել ներկայիս կառավարությանը:
Արդյունքում ինչ պարզվեց: Սովորաբար, վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս Նախագահը, բայց այս դեպքում, ճիշտ դուրս եկա նաև ես: Դեռևս 2016-ի հուլիսյան ապստամբության ժամանակ, պնդել էի, որ չարժի քաղաքական դիվիդենտներ շահել Տեր-Պետրոսյանի հաշվին, նա մեկ հոդվածով կոչնչացնի ցանկացածին:
Հիմա ստացանք այդ պատկերը: Նա մեկ հարվածով ոչնչացրեց ամբողջ հակաքարոզչական, կեղտոտ փողերով ֆինանսավորվող միֆը:
Իսկ իշխանության փիառ տեխնոլոգներին, տարբեր կառույցների ղեկավարներին, մեդիա ու քարոզչական անվտանգության մասնագետներին խորհուրդ կտամ, Թորոսյան Արսենի աչքից հեռու խորը ծխել և մտածել իրենց հետագա պաշտոնավարման մասին:

Like this post? Please share to your friends: