Այս բաղադրատոմսը փորձված է, և դեռ չի եղել այնպիսի մեկը, ով փորձել և չի հավանել այն…
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Խմորի համար.
- ալյուր՝ 3 բաժակ
- շաքարավազ՝ 1 բաժակ
- կարագ՝ 2 ճ.գ.
- ձու՝ 3 հատ
- սոդա՝ 2/3 թ.գ.
- աղ՝ մի պտղունձ
Կրեմի համար.
- կաթ՝ 1 լ
- ձու՝ 3 հատ
- ալյուր՝ 2 ճ.գ.
- շաքարավազ՝ 1 բաժակ
- վանիլին
- ընկույզ՝ 100գ
Պատրաստման եղանակ.
- Հարում ենք ձուն, ավելացնում փափկեցրած կարագը, աղը, քացախով մարած սոդան և 2.5 բաժակ ալյուրը:
- Խմոր ենք հունցում և թողնում ենք 15-20 րոպե:
- Այժմ պատրաստում ենք կրեմը: Լավ խառնում ենք ձուն և շաքարավազը: Հետո ավելացնում ենք ալյուրը, խառնում ենք և ավելացնում ենք սաը կաթը: Դնում ենք թույլ կրակի վրա և անդադար խառնելով՝ հասցնում ենք եռման:
- Երբ կրեմը եռում է, հանում ենք կարկից, ավելացնում վանիլինը և թողնում, որ սառի:
- Խմորը բաժանում ենք 14 մասի և գրտնակում: Այս քանակի գնդիկներ ստացվում են 20-21սմ տրամագիծ ունեցող թավայում պատրաստելու համար:
- Թխում ենք կորժեր՝ տաքացրած թավայի մեջ, միջին կրակի վրա և չոր թավայի մեջ: Կորժերը շատ արագ են թխվում: Որպիսի տորթը հավասար լինի, պատրաստի շերտի վրա դրեք ափսե և կտրեք ավելորդ ծայրերը:
- Ավելացած հատվածները փշրեք, վերջում տորթի վրա լցնելու համար:
- Հերթականությամբ բոլոր շերտերին գոլ կրեմ քսեք՝ դնելով միմյանց վրա: Որքան շատ լինի կրեմը, այդքան ավելի համեղ կստացվի տորթը: Վերջում լցրեք փշուրը և թողեք մի քանի ժամ, որպիսի կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ…