Ձեր առջև թեստ է, որ կազմված է վիզուալ ընկալման վրա: Հենց ձեր ենթագիտակցությունը կհուշի, թե ինչպիսի տղամարդ եք ցանկանում տեսնել ձեր կողքին:
Շուրթեր 1
Ազատությունն ամեն ինչից կարևոր է: Դուք ինքնահաստատված անհատ եք և չեք հանդուրժի կողացի կողմից ցուցումներ և սահմանափակումներ: Դուք նախընտրում եք հարաբերություններ, որտեղ երկուսն էլ հավասար են: Թույլ չեք տա, որ նա ձեզ խրատներ տա:
Շուրթեր 2
Տոն և ուրախություն: Դուք շփվող մարդ եք, շատ ժամանակ եք անցկացնում ընկերների հետ: Ձեզ անհրաժեշտ է մեկը, ով ցանկացած պահի կարող է ձեզ ծիծաղեցնել, որպիսի զարմացնի ձեզ իր յուրօրինակ արարքներով, և դուք չպետք է իմանաք, թե ինչ կարելի է նրանից սպասել 5 րոպե հետո:
Շուրթեր 3
Նրբություն և վստահություն: Ամենից շատ դուք գնահատում եք ճշմարտությունը իսկ սուտը զգում եք շատ հեռվից: Ձեր սիրտը կարելի է նվաճել միայն անկեղծությամբ: Դառնալ անբաժան մասնիկներ և շնչել միմյանցով՝ հենց այսպիսին են ձեզ համար իդեալական հարաբերությունները:
Շուրթեր 4
Փոքր երեխա: Դուք այնպիսի մարդ եք, որ սիրում եք հոգ տանել, խնամել: Դուք փնտրում եք տղամարդ-երեխա, ում քմահաճույքները սիրով կկատարեք: Իսկ նա՝ սովորելով ձեր վերահսկողությանը, կվախենա առանց ձեզ նույնիսկ մեկ քայլ անել: Դուք սիրում եք իշխել, իսկ հոգատարությունը միայն դրան հասնելու գործիք է:
Շուրթեր 5
Մարտիկ: Դուք ցանկանում եք լինել նուրբ և քնքուշ, ձեզ իսկական կին զգալ նրա ուժեղ ձեռքերում: Դուք տենչում եք հնազանդվել ձեր առնական մարտիկին և հիանալ նրանով: Իսկ նա էլ իր հերթին հանուն իր գեղեցկուհու պատրաստ է սարեր շուռ տալ:
Շուրթեր 6
Տան տեր: Դուք երազում եք մեծ և երջանիկ ընտանիք ունենալու մասին: Ընտրում եք ձեզ համար տան տղամարդ: Որպիսի ամեն ինչ տուն բերի, սիրի երեխաներին, ամեն ինչով ապահովի ընտանիքին, նաև օգնի տան գործերում: Դուք պատրաստ եք նրան ամեն կերպ աջակցել, դառնալ սիրող և հավատարիմ կին: