Նախկին կինը. -Գեղջուկի է գտել… Գյուղից եկած աղջկա դժվար ճակատագրի մասին

-Ինչու՞ ես այդքան տարվել քաղաք գնալու մտքով: Քեզ շատ է՞ պետք: Ի՞նչ ես այնտեղ անելու:

-Մայրիկ, քեզ ու հայրիկին շնորհակալ եմ դաստիրակությանս համար, բայց չեմ ուզում մնալ գյուղում, որտեղ ոչ մի հեռանկար չկա:

-Իսկ եթե չգտնե՞ս աշխատանք: Ու՞մ տանն ես ապրելու: Դու մի կոպեկ փող չունես: Եթե հետդ մի բան պատահի, քեզ որտե՞ղ կփնտրենք: Ավելի լավ է մեզ հետ մնա, այստեղ քո հարազատ տունն է, քեզ փեսացու էլ կգտնենք:

-Ոչ, մայրիկ, բավական է, այստեղ ոչ մի րոպե էլ չեմ մնա, այս կովերը, հավերը…

-Հայրիկդ քեզ չի թողնի:

-Իսկ ես կփախչեմ:

-Ի՞նչ անեմ քեզ հետ: 20 տարեկան ես, բայց այդպես էլ խելք չհավաքեցիր: Քաղաքում առողջությունդ կվատնես, այնտեղ միայն կեղտ է և չար մարդիկ:

 

Բայց ինձ համար մեկ էր, ես հիանալի օրինակ ունեի, որ քաղաքում ապրելը լավ է: Ընկերուհիս գնացել էր, ամուսնացել, իր բնակարանում է ապրում: Ջրի համար մի կիլոմետր չի քայլում, ցանկացած ժամանակ կարող է լողանալ, աշխատում և գումար է վաստակում: Ժամանակակից մարդ է, ոչ թե ինձ նման:

Նպատակիս հասա. ծնողներս համաձայնեցին: Ես ազատության մեջ էի: Առաջին բանը, որ ես արեցի քաղաքում, ընկերուհուս տանը տեղավորվելն էր: Ինքն ու ամուսինը ինձ սիրով ընդունեցին, ինչն ինձ համար անհրաժեշտ էր, քանի որ գումար չունեի: Փոխարենը ինձ վրա վերցրեցի բոլոր տան գործերը:

-Մարինե ջան, մեզ մոտ աշխատատեղ է ազատվել, գու՞ցե փորձենք տեղավորել քեզ: Ես կխոսեմ տնօրենի հետ, աշխատանքը բարդ չէ, թղթաբանության հետ է կապված: Շատ չեն վճարում, բայց սկզբնական շրջանում կբավականացնի:

-Իհարկե, մեծ հաճույքով: Ընթացքում էլ կփորձեմ ձեր տնից տեղափոխվել, որ ձեզ համար բեռ չլինեմ:

-Հիմարություններ մի խոսա: Դու ինձ շատ ես օգնում,- ծիծաղեց ընկերուհիս:

Հենց այդ շաբաթ էլ ինձ աշխատանքի ընդունեցին: Բայց ամեն ինչ ավելի բարդ էր իրականում, քան Աննան էր ներկայացրել: Պետք էր տեքստերի հետ աշխատել նաև: Սկզբում գլուխ չէի հանում, բայց մի երկու շաբաթ անց սկսեցի հասկանալ:

Եվս երկու շաբաթ անց գնացի ընկերուհուս և նրա ամուսնու տնից, քանի որ նա շատ կասկածելի էր ինձ նայում և ավելի շատ ուշադրություն էր դարձնում, ինչը ինձ դուր չէր գալիս: Գուցե ինջ ուղղակի թվում էր, բայց ես չէի ուզում, որ ընկերուհուս ամուսնությունը կործանվի իմ պատճառով:

-Դե մնա, լավ:

-Ոչ, Աննա, շնորհակալ եմ: Դու ինձ համար շատ բան ես արել: Այլևս չեմ ուզում խանգարել ձեզ:

Չնայած նրան, որ երկուսն էլ ինձ երկար համոզում էին մնալ, միևնույնն է, ես գնացի: Աննան օգնեց տուն գտնելու հարցում, հետո ծանոթացա մի երիտասարդի հետ և սկսեցի նրա տանն ապրել:

Նա բաժանված էր, իր նախկին կինը խանդի տեսարաններ շատ էր կազմակերպում, դրա պատճառով էլ չեն կարողացել միասին մնալ:

-Այսօր նախկին կինս է գալու, ուզում է մեքենայի արժեքի կեսի չափով գումար տամ նրան: Այն մեր համատեղ կյանքի ընթացքում իմ գումարով եմ գնել և չեմ պատրաստվում նրան որևէ բան տալ: Զարմանում եմ, որ ամուսնացել էի նրա պես անամոթի հետ, լավ է, գոնե երեխաներ չունենք:

-Իսկ կարո՞ղ է խանգարեմ ձեզ,-հարցրեցի ես:

-Ոչ, ուղղակի զգուշացնում եմ, որ տհաճ հյուրեր ենք ունենալու:

Երեկոյան եկավ նրա նախկին կինը: Շատ գեղեցիկ արտաքին ուներ, չէիր էլ ասի, որ նա վատ մարդ է:

-Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա՝ ցույց տալով ինձ:

-Քո գործը չէ: Եկել ես խոսելու համար, խոսի՛ր:

-Ես եկել էի հաշտվելու: Իսկ մեքենան ուղղակի պատրվակ էր: Բայց հենց բաժանվեցինք, մի անգամից ինձ փոխարինող գտար,-փնթփնթաց կինը:-Ավելին, ինչ-որ գեղջուկի ես գտել:

-Շնորհակալ եմ, ոչ: Ես արդեն գործել եմ այդ սխալը, երկրորդ անգամ զերծ կմնամ, նրա մոտ գնա, ում հետ գիշերներ էիր անցկացնում, իսկ հետո իմ գլուխը տանում էիր խանդի տեսարաններով: Եթե էլ բան չունես ասելու, թույլ տուր դուռը փակեմ հետևիցդ:

-Դու դեռ կլսես իմ մասին, — արտասվելով ասաց կինն ու գնաց:

Անձը, ով արտաքինից վստահություն է առաջացնում, իրականում շատ տհաճ է: Նաև վիրավորում է: Այո, գյուղից եմ եկել: Բայց դրա մեջ ի՞նչ կա: Կարծես նա ինչ-որ բանով ավելի լավն է: Դա ինձ շատ նեղացրեց, բայց ընկերոջս միևնույնն էր, թե ես որտեղից եմ: Նրա համար կարևորը ներքինն է, ոչ թե արտաքինը:

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

 

Like this post? Please share to your friends: