ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ: Միայն մի կարճ տեղեկանք.
ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել, քանի որ, եթե տեսնելով կարելի է վերահսկել, ապա ես անձամբ հրապարակեցի իմ վերահսկողության տակ գտնվող Նախիջևանյան բոլոր քաղաքների նկարները:
բ. Երկու կողմից դիրքերի առաջ տալը սկսվել է փետրվար-մարտ ամսին, հատուկ շեշտում եմ փետրվար-մարտ և ոչ մի դեպքում, ոչ այլ ամիսներին: Հետևաբար ձեր հարմարությամբ դեպքերի ամսաթվերը մի խառնեք:
գ. Դեռ մեծ հարց է՝ որ կողմն է որքան դիրք առաջ տվել և ինչ արդյունքի հասել վերջում:
դ. Մարտից հետո որևէ նոր դիրք հակառակորդը առաջ չի տվել, ողջ գործընթացը եղել է գարնանը, հետո երկու կողմից ընթացել են ինժեներական աշխատանքներ:
Եվ վերջում նշենք, որ առնվազն ազնիվ չէ, տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային, չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին»:
Աղբյուր՝ Մամուլ.am
|
Like this post? Please share to your friends: