Այս առակի մեջ ամփոփված է մեր խնդիրների ամբողջ իմաստը:
Նա բռնեց այդ բաժակն այնքան ժամանակ, մինչև բոլոր ուսանողները նրան ուշադրություն դարձրեցին, իսկ հետո հարցրեց.
-Ըստ ձեզ, որքա՞ն է կշռում այս բաժակը:
-50 գրամ:
-100 գրամ:
-125 գրամ:
-Ես ինքս էլ չգիտեմ,-ասաց պրոֆեսորը,-որպիսի իմանամ, պիտի կշռեմ այն: Բայց հարցն ուրիշ է. ի՞նչ կլինի, եթե բաժակն այսպես պահեմ մի քանի րոպե:
-Ոչինչ,-պատասխանեցին ուսանողները:
-Լավ: Իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ ժամ պահեմ,-կրկին հարց տվեց պրոֆեսորը:
-Ձեր ձեռքը կսկսի ցավել,-պատասխանեց ուսանողներից մեկը:
-Այսպիսի հարց: Ի՞նչ տեղի կունենա, եթե ամբողջ օրն այսպես բռնեմ:
-Ձեր ձեռքը կանզգայանա, մկաններում ուժեղ լարվածություն կզգաք, ձեռքը նույնիսկ կարող է անդամալույծ լինել, և հնարավոր է, ձեզ հիվանդանոց տեղափոխեն,-ասաց մի ուսանող:
-Շատ լավ,-դեմքի նույն արտահայտությամբ շարունակեց պրոֆեսորը,-արդյո՞ք այդ ընթացքում կփոխվի բաժակի քաշը:
-Ոչ,-միաձայն պատասխանեցին ուսանողները:
-Իսկ այդ դեպքում որտեղի՞ց հայտնվեց մկաններիս ցավը:
Ուսանողները զարմացած էին:
-Ի՞նչ է պետք անել ցավից ազատվելու համար,-հարց տվեց պրոֆեսորը:
-Մի կողմ դնել բաժակը,- լսարանում հնչեց պատասխանը:
-Իհարկե,-բացականչեց պրոֆեսորը,-հենց այդպես է լինում նաև կյանքում բոլոր խնդիրների և անհաջողությունների դեպքում:
Եթե դրանք մի քանի րոպե պահեք գլխում՝ նոռմալ է:
Շատ ժամանակ մտածեք դրանց մասին՝ կսկսեք ցավ զգալ:
Իսկ եթե շարունակեք մտածել այդ մասին երկար ժամանակ՝ ապա դա ձեզ անդամալույծ կանի, այսինքն չեք կարողանա ուրիշ գործերով զբաղվել: