Բոլորն էլ գիտեն, որ նախաճաշը պիտի լինի սննդարար և ցանկալի է՝ տաք: Յոկան՝ բարակ լավաշից տաք խորտիկ է, և շատ հարմար է նախաճաշին պատրաստելու և վայելելու համար:

1 յոկա պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 1 լավաշ՝ 20սմ տրամագծով
- 1 ձու
- 2ճ.գ. քերած պինդ պանիր
- 1ճ.գ. կարագ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակ.
Սեղաննին դնել լավաշը, մեջտեղի հատվածում կոտրել ձուն և քսել ամբողջ լավաշին:

Ավելացնել քերած պանիրը, աղ և պղպեղ ավելացնել:
Ծալել ծայրերը՝ լավաշին եռանկյունի ձև տալով:

Թավայի մեջ տաքացնել ձեթը և դնել յոկան՝ ծալած հատվածով դեպի ներքև: Տապակել երկու կողմից:
Բնականաբար, միջուկը կարող եք ընտրել ըստ ճաշակի: Դա կարող է լինել եփած աղացած միս, վետչինա, նրբերշիկ, կանաչի, կարտոֆիլ, տապակած սունկ…ամեն ինչ ձեր ճաշակից և ֆանտազիայից է կախված:
Բարի ախորժակ: