Առաջարկում ենք հիանալի աղանդերի տարբերակ: Այն անկասկած դուր կգա բոլորին, իսկ ձեզանից էլ շատ ջանքեր չի պահանջի:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 0,5կգ
- շաքարի փոշի՝ 1ճ.գ.
- կարագ՝ 200գ
- եփած խտացրած կաթ՝ 1 տուփ
- ձու՝ 2 հատ
- փխրեցուցիչ՝ 0,5թ.գ.
Պատրաստման եղանակ.
- Պատրաստելուց մոտ մեկ ժամ առաջ սառնարանից հանել ձուն և կարագը:
- Կարագը կտրատել, լցնել խորը տարայի մեջ: Ավելացնել շաքարի փոշին և ձուն: Լավ խառնել հարիչով՝ մինչ միասեռ զանգված ստանալը:
- Առանձին խառնել ալյուրն ու փխրեցուցիչը: Կարևոր է, որ ալյուրը նախօրոք մաղեք:
- Միացնել կարագի զանգվածն ու ալյուրը: Փափուկ խմոր հունցել:
- Խմորը դնել տոպրակի մեջ և 30 րոպեով թողնել սառնարանում: Հետո աղալ:
- Ջեռոցը տաքացնել մինչ 200 աստիճան: Խմորը հավասարաչափ լցնել թավայի մեջ և թխել մոտ 20 րոպե, մինչ այն ոսկեգույն երանգ կստանա:
- Սառած թխվածքը լցնել խորը տարայի մեջ և փշրել: Ավելացնել եփած խտացրած կաթը:
- Ստացված զանգվածը լցնել ձևավոր տարայի կամ կեքսի թղթերի մեջ: Զարդարել ջնարակով, ընկույզով կամ հալած շոկոլադով:
Բարի ախորժակ…