Մսով վարդեր. պարզ, արագ և շատ համեղ

Մսով վարդերը կարելի է շատ արագ պատրաստել: Շատ յուրահատուկ, համեղ և արագ պատրաստվող ուտեստ է:

Բաղադրիչներ

  • կաթնաշոռ՝ 250գ
  • ձու՝ 2 հատ
  • քացախով մարած սոդա՝ 1թ.գ.
  • ալյուր՝ 2 բաժակ
  • ձեթ՝ 2թ.գ
  • աղացած միս
  • համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

  1. Խառնում ենք կաթնաշոռը, ձուն, սոդան, ալյուրն ու ձեթը: Պատրաստում ենք խմոր:
  2. Գրտնակում ենք, վրան քսում ենք աղացած միսը:
  3. Խմորը փաթաթում ենք ռուլետի պես և կտրատում՝ մոտ 1 սմ հաստության կտորների:
  4. Տապակում ենք թավայի մեջ՝ ավելացնելով մեծ քանակությամբ ձեթ:
  5. Ահա և վերջ: Ուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ…

 

Like this post? Please share to your friends: