Ցանկանու՞մ եք տաք լինել եւ ոճային տեսք ունենալ: Փորձեք Քիմ Քարդաշյանի ոճը, ով կրծկալի վրայից մուշտակ է հագել։
Skims-ի 43-ամյա հիմնադիրը, նրա դուստր Նորթը եւ ընկերները երեկոն անցկացրել են աստղի նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ։
Մինչ Քանյեն դեմքը ծածկող դիմակ էր կրում, նրա նախկին կինը ընտրել էր նույնքան սադրիչ եւ սեքսուալ հանդերձանք՝ ոտքից գլուխ «փաթաթվելով» Prada-ի մեջ:
Նա ընտրել էր մորթյա մաքսի կիսաշրջազգեստ եւ մինչեւ հատակը հասնող մուշտակ։ Միաժամանակ Քիմը նախընտրել էր սահմանափակվել օրիգինալ կրծկալով, որպեսզի ընդգծեր իր ամբողջական հմայքը։ Նա արտաքին տեսքը լրացրել էր Balenciaga-ի՝ կոշիկի տեսքով արծաթագույն պայուսակով եւ սեւ սրածայր կոշիկներով:
Ինչպես նշում է Page Six-ը, Prada-ի մորթյա կիսաշրջազգեստի մինի տարբերակն արժե 3150 դոլար, իսկ մորթյա վերարկուն՝ մոտ 13000 դոլար: