Դեկտեմբերի 21-ին Հանրապետության Հրապարակում տոնական համերգի ընթացքում միացան գլխավոր տոնածառի լույսերը:
Նույն օրը տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին որոշում էր կայացրել, որ Երևան համայնքի կողմից տոնածառը ընդունվում է որպես նվիրատվություն: Նոր տոնածառը գնվել է Երևան 2800 մշակութային հիմնադրամի գումարներով, և դրա արժեքը կազմել է 85 մլն դրամ:
«Եղևնին արժի 21 միլիոն 900 հազար դրամ, լույսերի հավաքածուն արժի 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքները՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ»,- ավագանու նիստի ժամանակ ասել էր քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքապետը նաև նշել էր, որ տոնածառի մոնտաժման ծառայությունն էլ արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ։
Աղբյուր՝ Մամուլ