Ադրբեժանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ.
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են:
Ըստ նրա՝ ՀՀ նոր ղեկավարությունը «սկզբնապես փորձում էր խուսափել բանակցություններից՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի հետ»:
Ալիևը նաև ասել է.
-Բաքուն մերժել է Երևանի այդ փորձերը:
Ալիևի խոսքով՝ «հակամարտության կարգավորման միջնորդները ևս չկարողացան աջակցել նման մոտեցումը, ինչի արդյունքում բանակցային գործընթացը վերականգնվեց»: Հայաստանում «բարդ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և միակ ելքն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»:
Նաև հավելել է.
-Մենք դրան պատրաստ ենք, սակայն ունենք մեկ պայման՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեժանի նախագահը քննադատել էր ՀՀ նախկին իշխանություններին:
Աղբյուր՝ Մամուլ