Գրանտն ու Կասանդրան ծանոթացել են սոցցանցերից մեկում և սկսել շփվել: Այն մասին, որ կինը միայնակ դաստիրակում է իր դստերը, Գրանտն իմացել է հենց ծանոթանալու ժամանակ, և դա իրեն շատ է հուզել: Նրանք դուր են եկել միմյանց և շուտով սկսել են հանդիպել:
Այդ օրվանից անցել էր 9 ամիս: Եվ ահա մի օր Գրանտը հրավիրում է Կասանդրային և նրա դստերը ռեստորան՝ խնդրելով գեղեցիկ հագնվել: Աղջին ինչ-որ տարօրինակություն է զգում սիրելիի խոսքերի մեջ, բայց որոշում է չկենտրոնանալ դրա վրա: Մայր ու դուստր գեղեցիկ հագնվում և գնում են հանդիպման:
Կասանդրան ամբողջ երեկո տեղը չէր գտնում, չէր կարողանում թուլանալ:
Եվ հանկարծ Գրանտը նայում է փոքրիկ աղջկան և խնդրում է թույլ տալ, որ դառնա նրա հայրը, միշտ սիրի և հոգ տանի նրա մասին:
Երեխան երջանիկ էր, քանի որ արդեն հասցրել էր սովորել նրան և սիրել: Այնպես որ, պատասխանը դրական էր:
Իսկ հետո Գրանտը կանգնեց մի ծնկի վրա և սիրելի կնոջը մատանի նվիրեց՝ առաջարկելով սիրտն ու ձեռքը:
Կասանդրան անշուշտ ընդունեց սիրելի տղամարդու առաջարկը:
Միշտ կլինի այն մեկը, ով կսիրի ձեզ՝ անկախ ամեն ինչից: