Միայնակ մարդ…
Ոչ, ոչ, այդպես չէ: Միայնակ կին: Ուրիշներն ավելի շատ են մտածում դրա մասին, քան դու ինքդ: Մշտապես քննադատություններ ես լսում այն մասին, որ անիծված ես, առանց ամուսնու կմնաս…
Ուզում ես հարցնել նման մարդկանց, իսկ դուք ի՞նչ եք հասկանում՝ միայնություն ասելով: Դուք գոնե՞ պատկերացում ունեք, թե դա ինչ է: Ի՞նչ է, քիչ են դեպքերը, երբ մարդիկ ամուսնանում են, միասին են ապրում, բայց մնում են միայնակ:
Դու վախենում ես միայնակ մնալուց, վախենում ես, որ կարող ես մնալ առանց որևէ մեկի:
Երբ քեզ առաջարկություն են անում, մտածում ես, որ գուցե էլ ոչ ոք քեզ ոչինչ չի առաջարկի և դա քո վերջին հնարավորությունն է:
Դու դեռ միայնակ ե՞ս: Ուրեմն գնահատիր դա, քանի դեռ կարող ես: Դա այն է, ինչը պատկանում է միայն քեզ, այն ոչ ոք չի կարող քեզ հետ կիսել, և դա այն է, ինչ կա իրականում: Կարելի է միայնակ լինել այնքան ժամանակ, մինչ կհանդիպես այն միակին, ով քեզ համար է ստաղծված:
Քեզ պետք է այն մարդը, ով քոնն է, նա հանուն քեզ ամեն ինչ կարող է: Նա կսիրահետի քեզ, նույնիսկ երբ հրաժարվում ես:
Չէ որ քեզ այնպիսի կողակից է հարկավոր, ով կհասկանա քեզ և կաջակցի: Եթե քո միայնությունը քեզ համար անգին է, ուրեմն նա կհասկանա դա: