Այսօր Քաղաքապետարանի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա: Պատճառը տնային կենդանիներ պահելու համար պետական տուրք վճարելն է:
Ակցիային մասնակցում էր նաև «Գոլդի» կինոլոգիական հայկական միության նախագահ Ստեփան Զաքարյանը: Զրույցի ժամանակ նա ասաց, որ իրենք դեմ չեն հարկ վճարելուն, բայց պարտադիր պիտի օրենք գործի:
—Մեր պահանջն այն է, որ լինի օրենք, մենք չենք ասում չվճարենք, այդ հինգ հազար դրամը լուրջ գումար չի, հարցը դրանում չի, հարցն այն է, որ չկա օրենք շների վերաբերյալ: Մեր պահանջն այն է, որ լինի օրենք, ինչի ստեղծմանը պետք է մասնակցեն մասնագետները: Մենք դիմում ենք քաղաքապետարանին, որպեսզի քաղաքապետարանը ներկայացնի իշխանությանը, որ այս օրենքը ժամանակավորապես սառեցվի, մինչև կլինի համապատասխան օրենք,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Աղբյուր՝ lurer.com