Մենք սովորական ընտանիք ենք՝ հայրիկ, մայրիկ, 5 ամյա որդի, 2 կատու՝ նկուղից գտած, և փոքրիկ շուն՝ շքամուտքի մոտից գտած: Իսկ հիմա ունենք նոր ընտանիքի անդամ՝ փոքր փրչոտ գերմանամուկ:
Մի օր մեր որդին իր ընկերոջ տուն հյուր էր գնացել և այնտեղ տեսել էր փոքրիկ գերմանամուկ: Գալով տուն՝ ամբողջ օրը խոսում էր այդ փափուկ կենդանու մասին, և սկսեց այրվել մեծ ցանկությամբ, որ ինքն էլ ունենա:
Ընտանեկան խորհրդին որոշվեց նրա ծննդյան օրը գերմանամուկ նվիրել:
Այդպես էլ արեցինք. երեխայի ծննդյան օրը վանդակ և ամեն անհրաժեշտ բան ընտրեցինք, նաև փոքրիկ փրչոտ գերմանամուկ: Հենց առաջին օրը Մաքսը՝ մեր որդին նրան այդպես անվանեց, փախավ վանդակից, հենց որ բացեցինք այն: Դա մի վարկյանի գործ էր: Նա թաքնվեց բազմոցի տակ, հետո նրան կատուների ափսեների մոտ նկատեցինք:
Վախենում էինք, որ կատուները կկարծեն, որ նա մուկ է և կուտեն:
Բայց ստացվեց հակառակը. Մաքսը սկսեց ուտել կատուների կերը, իսկ երբ բարկացած կատուն ցատկեց, մկնիկը թռավ և սեղմեց նրա քիթը: Լսվեց կատվի վայնասունը, մյուս կատուն վախից թռավ բազմոցին, շունը նույնպես ապահովության համար հեռու գնաց:
Մենք նրան այդպես էլ չկարողացանք բռնել:
Գիշերը նա մտել էր ծաղկամանի մեջ, և մեր հայրիկը կարողացավ նրան նստեցնել վանդակի մեջ:
Երկու օր անց նա կրկին փախչեց վանդակից: Այդ օրը փոքր վնասվածք ստացավ շունը:
Երբ հայրիկը բռնեց նրան, նրա այտերը ուռած էին, քանի որ բերանը լցված էր կատվի կերով: Երբ մեր որդին ցանկացավ շոյել նրան՝ գերմանամուկը կծեց նրա մատն այնպես, որ արյուն եկավ: Դա կենդանուն սիրելու վերջին փորձն էր:
Մյուս օրն էլ ամուսինս ձեռքի կոտրվածք ստացավ. երբ հագնում էր հողաթափերը, մեկի մեջ հայտնաբերեց Մաքսին, անսպասելիությունից վեր թռավ, ընկավ և կոտրեց ձեռքը:
Մի խոսքով, երեք ամսվա ընթացքում, ինչ Մաքսը մեզ հետ է ապրում, մենք դարձանք համարձակ, ճկուն:
Մաքսը ընկերացել էր շան հետ. երբ նա վանդակում փակված էր լինում, շունը պտտվում էր նրա շուրջը, հաչում:
Կատուները դարձել են թռչող կենդանիներ, գետնին քայլում են միայն այն ժամանակ, երբ Մաքսը վանդակում է:
Մի պահ մտածում էինք նրան խանութ հանձնելու մասին, բայց որոշեցիքն, որ չի կարելի ուրիշներին նման փորձության ենթարկել: Չնայած, այդպես մենք էլ կձանձրանանք:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո