Ակրոբատուհի, կրկեսի պարուհի Թինա Քեյը «Բացարձակ արժեք» հաղորդման տաղավարում էր:
Վերջինս նշեց, որ Մոսկվայում իր արվեստը շատ բարձր գնահատականի է արժանանում, իսկ Հայաստանում պատկերը մի փոքր այլ է, քանի որ այստեղ չկա կրկես և մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում գնահատել իսկական արվեստը:
Թինան բավականին սուր արտահայտվեց երկրում տիրող իրավիճակի և այն ամենի մասին ինչ կատարվում է Հայաստանում: Նշելով, որ շատ դժվար է հեռվից տեսնել, թե ինչ է կատարվում հայրենիքում ու ոչինչ չկարողանալ անել,քանի որ մենք` հասարակ մահկանացուներս անզոր ենք փոխել այն ամենն, ինչ նախապես վերևներից որոշված է:
Ակրոբատուհին շատ կտրուկ արտահայտվեց նաև արցախահայության մասին, նշելով, որ այս տարիների ընթացքում մեր գերհզորներին թաղեցինք Արցախի հողում, բայց անգամ մեկ արցախցի շնորհակալ չեղավ մեզ: Շնորհակալ չեղավ այն ծնողներին ու այրիներին, որոնք Արցախի համար զոհեցին իրենց ամենաթանկը:
Թինան խոսեց նաև իր անձնական կյանքի մասին ու նշեց, որ վայելում է ամուսնու ու երեխաների ներկայությունն ու իրեն երջանիկ կին է համարում: