Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
-Հանուն այս ուժեղ երեխաների, այսօր կարևոր քայլ արեցինք, միավորեցինք ուժերը, կենտրոնացնելով մանկական քաղցկեղի բուժումը մեկ վայրում, ինչն ավելի էֆեկտիվ կդարձնի ոլորտի զարգացումը:
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-ից 100 դեպք:
Վերջերս Մուրացան հիվանդանոցում արված ռետրոսպեկտիվ դեռ չհրապարակված հետազոտությունը ցույց էր տվել, որ մանկական քաղցկեղով 100 երեխաներից մոտ 70-ը առողջանում են:
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորման արդյունքում Հանրապետությունում այսուհետ գործելու է մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա։ Այն տեղակայված կլինի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայում անցյալ տարի բուժվել են Հայաստանում գրանցված գրեթե բոլոր սոլիդ ուռուցքները, ինչպես նաև լիմֆոմաների զգալի մասը:
Արյունաբանական կենտրոնում մինչ օրս կենտրոնացած է եղել լեյկեմիաների և արյան բարորակ հիվանդությունների գերակշիռ մասը:
Այժմ, միավորելով ուժերը մենք նպատակ ունենք կենտրոնացնել մանկական քաղցկեղի բուժումը մեկ վայրում, ինչն ավելի էֆեկտիվ կդարձնի ոլորտի զարգացումը:
Քանի որ Մուրացան համալսարանական հիվանդանոցի բժիշկները նաև ԵՊԲՀ դասախոսներ են,այստեղ կմիավորվեն նաև ուսանողների, օրդինատորների ուժերը. Կկատարվեն գիտական աշխատանքներ, այսինքն համալսարանի շունչը էլ ավելի կամրապնդի նոր ստեղծվելիք կենտրոնի գիտական և կրթական հենքը:
Հանուն այս ուժեղ երեխաների, այսօր կարևոր քայլ արեցինք, միավորեցինք ուժերը, կենտրոնացնելով մանկական քաղցկեղի բուժումը…
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Четверг, 7 февраля 2019 г.
-Մենք միավորեցինք մեր ուժերը՝ քաղցկեղը հաղթահարելու նպատակով !!!
Այսուհետ քաղցկեղով հիվանդ երեխաները կբուժվեն մեկ կենտրոնում:
Քաղցկեղով հիվանդ երեխաները կբուժվեն մեկ կենտրոնում
Մենք միավորեցինք մեր ուժերը՝ քաղցկեղը հաղթահարելու նպատակով !!!Այսուհետ քաղցկեղով հիվանդ երեխաները կբուժվեն մեկ կենտրոնում:
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Четверг, 7 февраля 2019 г.