Մենք միայն ճաշ եփելու համար չենք…պիտի կարողանաս ընդունել, որ աշխարհում բոլոր մարդիկ քեզ ցած են քաշելու

Լավ Երեկոյի հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Похожее изображение

-Դեռահաս աղջիկներին, որոնք երազում են հայնտի, հաջողակ, strong and independent lady դառնալու մասին։
Հիշիր, որ մարդիկ չեն հավատալու քեզ,տղաները կմտածեն, որ դու ուզում ես իրենց դուր գալ,
աղջիկները ավելի շատ կմտածեն, թե դու ուզում ես դուր գալ տղաներին։
Գործատուները կմտածեն, որ դու մի օր հղիանալու ես, ու չարժի հույս դնել քեզ վրա։
Մարդիկ կմտածեն, որ դու հարուստ ընկերոջ շնորհիվ ես բարձրանում վերև։
ընկերներդ կսկսեն մրցակցել քեզ հետ, ու դու չես կարողանա կիսվել իրենց հետ առաջվա պես, իսկ քեզ սիրահարցված տղամարդիկ կվախենան քեզանից պակաս հաջողակ լինելուց։
վստահաբար դու կունենաս մարդկանց, որոնք քեզ կօգնեն ու թևեր կտան, բայց եթե ուզում ես դառնալ էն հաջողակ կանանցից մեկը, ովքեր ապացուցում են, որ մենք միայն ճաշ եփելու համար չենք, պիտի կարողանաս ընդունել, որ աշխարհում բոլոր մարդիկ քեզ ցած են քաշելու։ մեր ընկերների համար երբեմն հեշտ չի ընդունել մեր հաջողությունները, հեշտ չի սիրել մեզ ուժեղ ու անկախ, անկառավարելի, անկանխատեսելի, իրենց համար հեշտ չի ընդունել, որ քեզ մոտ ստացվեց էն, ինչին նա չէր հավատում։

Похожее изображениеՄարդիկ կփորձեն թերագնահատել քո հաջողությունները, որ քո կողքին իրենց փոքր չզգան, և դու պիտի կարողանաս շարունակել սիրել իրենց։ Հենց գա էդ պահը՝ անկախ ամեն ինչից՝ բոլոր թեքված երեսներից, վատ քոմենթներից, տգեղ ենթատեքստերից, կորած ընկերներից, անհիմն մեղադրանքներից հետո մարդկանց սիրելու, մնացած բոլոր ճանապարհները անցանելի կդառնան:

Like this post? Please share to your friends: