Առաջարկում ենք ձեզ Դասական մեղրային տորթի բաղադրատոմսը: Այս տորթը կստացվի նույնիսկ անփորձ տանտիրուհիների մոտ: ՄԵղրային տորթը հնարավոր չէ փչացնել, այն միշտ ստացվում է նուրբ և օդային:
Բաղադրիչներ.
Կորժերի համար.
- ձու՝ 2 հատ
- կարագ՝ 100գ
- ալյուր՝ 300գ
- մեղր՝ 2ճ.գ.
- սոդա՝ 1թ.գ
- շաքարավազ՝ 200գ
Կրեմի համար.
- ընկույզ՝ 100գ
- խտացրած կաթ՝ 1 հատ
- կարագ՝ 200գ
Պատրաստման եղանակ.
- Հալեցրեք կարագը գոլորշու վրա: Ավելացրեք մեղրն ու շաքարավազը, խառնեք: Թողեք կրակի վրա ևս 5-6 րոպե: Ստացված զանգվածին ավելացրեք սոդան:
- Առանձին տարրայի մեջ հարեք ձուն: Զգուշորեն ավելացրեք հալած կարագին: Ուրիշ տարրայի մեջ լցրեք մաղած ալյուրը, խմոր հունցեք: Այն պիտի էլաստիկ ստացվի և չկպչի ձեռքերին: Թողեք խմորը կես ժամ:
- Պատրաստի խմորը բաժանեք 7-8 հավասար մասերի: Գնդիկների ձև տվեք: Բարակ գրտնակեք յուրաքանչյուր գնդիկը:
- Ջեռոցի թավային կարագ քսեք և ալյուր ցանեք, դրեք մի շերտը:
- 200 աստիճան տաքացրած ջեռոցը դրեք և թխեք 5 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Հարեք կարագը: Մաս-մաս ավելացրեք խտացրած կաթը: Հարեք մինչ միասեռ զանգված դառնալը:
- Հավաքեք տորթը: Կորժերի վրա կրեմ քսելով՝ դրեք շերտերը միմյանց վրա:
- Ստացված տորթի կողքերին նույնպես հարկավոր է կրեմ քսել: Զարդարեք ընկույզով:
- Տորթը հարկավոր է թողնել 8 ժամ, որպիսի կրեմը ներծծվի: Տորթը պատրաստ է:
Բարի ախորժակ…