Մեղրաբլիթից շոկոլադե տորթ՝ բանանով. պատրաստվում է առանց թխելու

Շատ պարզ տորթ՝ առանց թխելու: Կարծում ենք դուր կգա շատերին, քանի որ ոչ բոլորն են սիրում երկար ժամանակ անցկացնել խոհանոցում: Տորթը ստացվում է անչափ համեղ և բոլորին խորհուրդ ենք տալիս փորձել այն:

Похожее изображение

 

Ահնրաժեշտ բաղադրիչներ.

  • շոկոլադե մեղրաբլիթ՝ 500գ
  • թթվասեր՝ 500գ
  • բանան՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 50գ
  • կակաո՝ 4 ճ.գ.
  • շոկոլադ՝ ըստ ճաշակի

Սկսում ենք պատրաստել.

  1. Մեղրաբլիթը կտրատում ենք 2-3 շերտի:
  2. Հարիչով խառնում ենք թթվասերը, շաքարավազը և կակաոն՝ մինչ խիտ և միասեռ ստանալը:
  3. Բանանը մաքրում ենք և կտրատում:
  4. Վերցնում ենք լայն ափսե և դնում մեղրաբլիթները: Կտորների միջև դատարկ տարածությունը լցնում ենք մեղրաբլիթի փշուրներով: Քսում ենք կրեմի հաստ շերտ և հավասարեցնում այն: Կրեմի վրա դնում ենք բանանի կտորները և կրկին կրեմ ենք քսում: Հաջորդ շերտը մեղրաբլիթներն են, կրեմը, բանանը:
  5. Մեղրաբլիթի վերջին շերտին կրեմ ենք քսում և շոկոլադ քերում: Ցանկության դեպքում կարելի է զարդարել բալով:
  6. Պատրաստի տորթը հարկավոր է 24 ժամ թողնել սառնարանում, իսկ հետո մատուցել:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: