Մարզասրահ, որտեղ ես գրանցված եմ, հաճախում է մի երիտասարդ. ակնհայտ է, որ նա շատ աղքատ ընտանիքից է

Ես հաճախում եմ մարզասրահ, և այնտեղ ամեն անգամ հանդիպում եմ մի երիտասարդի: Ակնհայտ է, որ նա շատ աղքատ ընտանիքից է: Մարզիչն ասաց, որ այդ տղան փախստական է: Բայց պատմությունս ոչ թե պատերազմի կամ քաղաքանության, այլ ներքին ուժի մասին է, որը բնորոշ է ոչ բոլորին: Այդ երիտասարդի հանդեպ խորը հարգանք եմ տածում: Հիմա կհասկանաք, թե ինչու:

Մեր բոլորիս կյանքում կան այնպիսի բաներ, որոնք մենք չենք կարողանում հաղթահարել: Այն կարծես մեզանից ուժեղ է: Այսպես ասած թուլություններ: Մենք հաճախ ուզում ենք ոչ թե լինել, այլ թվալ: Մեքենան, հագուստը, որը չես կարող քեզ թույլ տալ, ստիպում են, որ չոր հացով սնվես, սակայն մարդկանց աչքերում հարուստ թվաս:

Կան բաներ, ինչից մենք ամաչում ենք, փորձում ենք թաքցնել:

Նկարում այդ երիտասարդի կոշիկներն են: Նա մարզասրահ է գալիս այս կոշիկներով, իսկ մարզվելու ընթացքում կրում է հնամաշ հողաթափեր, որոնք տալիս են հյուրանոցներում:

Այդ երիտասարդը, հավանաբար, կոշիկ գնելու գումար չունի, սակայն կատարելագործվելու համար միջոցները բավականացնում են: Սովորաբար հակառակն է լինում: Այսպիսի մարդիկ քայլում են դեպի նպատակը, նրանց ոչինչ չի խանգարում:

Նկատելի է, որ նա իրեն հարմարավետ չի զգում մարզասրահում, քանի որ նկատում է մարդկանց հայացքները: Բայց դա նրա համար խոչընդոտ չի հանդիսանում, նա շարունակում է վճարել ամսական 15 000  դրամ և մարզվել:

Ես շատերին գիտեմ, ովքեր նման կոշիկներով չէին գնա մարզասրահ, քանի որ չափազանց կախված են ուրիշների կարծիքից:

Գիտեք, ես որոշել եմ նրան սպորտային կոշիկ նվիրել: Ուզում եմ հաջորդ անգամ խոսել հետը, որ միասին գնանք խանութ: Գուցե և կարողանամ օգնել, որ աշխատանքի տեղավորվի:

Սա ուղղակի իմ մտքերն են, կարող եք ասել, որ իրավացի չեմ, կարող եք համաձայնել ինձ հետ: Բայց ինձ թվում է, որ ես գրել եմ սա, քանի որ այդ տղայի մեջ ինձ եմ տեսնում…

Like this post? Please share to your friends: