ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին նոր մանրամասներ են հայտնել Սևանում 3-ամյա երեխայի և վերջինիս մոր՝ 3-րդ հարկի պատուհանից ընկնելու դեպքից:
Ըստ այդմ՝ հուլիսի 22-ին՝ ժամը 19:57-ին, Սևանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Սևանի Շինարարների փողոցի 1-ին շենքի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2020թ․ ծնված տղա երեխա, իսկ ժամը 21:13-ին նույն Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի 3-րդ հարկից ցատկելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել 1993թ․ ծնված մի կին։
ՆԳՆ փոխանցմամբ՝ հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 3-ամյա երեխայի՝ պատուհանից ընկնելուց հետո մայրն է նետվել, որ նրան փրկի: