Մանրամասներ «Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանի հարցաքննության վերաբերյալ

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հաստատել է՝ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) որպես վկա «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է: Մակինյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանին կրկին հարցաքննելու են թե ոչ:

-Նախաքննության գաղտնիքով պայմանավորված գտնում ենք, որ այս փուլում այդ տվյալները հրապարակման ենթակա չեն,- նշել է Մակինյանը:

Փաստաբանը նաև չմանրամասնեց, թե քանի անգամ են հարցաքննել Սարգսյանին: Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ հարցաքննությունները բավականին երկարատև են եղել՝ մինչև 6-ժամանոց։

-Կարող եմ անդրադառնալ մի հարցի, որը շրջանառվում է մամուլում, թե պարոն Սարգսյանը մեղադրող ցուցմունքներ է տվել պարոն Քոչարյանի դեմ․ հերքում եմ, դրանք միանշանակ սուտ են և ոչ իրական, այդպիսի ցուցմունքներ պարոն Սերժ Սարգսյանը չի տվել,- հայտնել է Մակինյանը:

 

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: