Մանվել Գրիգորյանի փաստաբանն ասել է, որ սա արվել է հանուն Հայաստանի ապագայի

Լևոն Բաղդասարյանը՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, այսօր հրավիրված ասուլիսին ասել է․

-Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել և նշել, որ չի ընդունում իրեն մեղսագրված արարքը և ինքն ավելի շատ է շահագրգռված, որ նախաքննություն ընթանա և պետական լիազոր մարմինն օբյեկտիվ գնահատական տա։

Դա եղել է պատսխանը՝ լրագրողների այն հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը ցուցմունք տվե՞լ է այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ ՊԲ-ն տեղյակ է, որ իրեն պատկանող տարածքներում նման ապրանքներ են պահվում։

Լրագրողները հարցրել են փաստաբանին, արդյոք բացի առողջական վիճակից, դատարան էլ ինչ հիմքեր է ունեցել Մանվել Գրիգորյանին ազատելու համար․

-Դատարանն օրենքով սահմանված կարգով քննեց միջնորդությունը գրավ կիրառելու հետ կապված և գտավ, որ այն իրավաչափ է՝ կայացնելով համապատասախան ակտը,-պատասխանել է փաստաբանը։

Թե ի՞նչ հիմքերով, փաստաբանը չպատասխանեց՝ նշելով, որ չի հասցրել ծանոթանալ դատական հիմքերին, դա կանի տոներից հետո՝ «մի լավ կծանոթանա» և կներկայացնի. «Ավելին՝ կտեսնենք, թե ինչ հիմքերով է ներկայացնում բողոքը լիազոր մարմինը, որից հետո իմ դիրքորոշումը կհայտնեմ»:

Լևոն Բաղդասարյանը հավելեց, որ դատարանը կայացրել է այդ որոշումը հանուն Հայաստանի ապագայի, որպիսի երկիրը չկարմրի Եվրոպական դատարանում։

«Ծանր վիճակում հայտնված դատական իշխանության մեջ դատավորների մի հատված թքած ունի թե՛ անձի, թե՛ անձի ճակատագրի վրա, մի հատվածն էլ գտնվում է ՀՔԾ-ի կամ այլ ծառայությունների կոշիկի տակ»,-նշել է Կարեն Բաղդասարյանը։

 

Աղբյուր՝  Մամուլ

Like this post? Please share to your friends: