Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց: «Դատարանը որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը բավարարել, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել, այսպիսով կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով»,- այս մասին լրագրողներին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին՝ 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակել նրան:
Աղբյուր՝ Մամուլ