25 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի կողմից բավարարվել է պաշտպանական կողմի միջնորդությունը: 25 միլիոն դրամ է եղել գրավի չափը:
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին 2018 թվականի հուլիսի 16-ին ձերբակալել էր ՀՀ ԱԱԾ-ն՝ ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու կասկածանքով: Նրա նկատմամբ հարուցվել էր նաև քրեական գործ:
Աղբյուր՝ Մամուլ