Մանվել Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից՝ մեկնելով Ֆրանսիա: Երկիրը լքելու պատճառը Ֆրանսիայում բուժվելն է:
Դրա համար էլ նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից:
Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասաբար ազդել իրենց վարկանիշի վրա:
Աղբյուր՝ Մամուլ