Մանկասայլակով կինը դիմեց հարևանին, բայց անհարգալից պատասխան ստացավ. բումերանգի էֆեկտն իրեն սպասել չտվեց

Երեկ հետաքրքիր տեսարանի ականատես եղա. շքամուտքում հարկերի միջև մանկասայլակով երիտասարդ մայրիկ է իջնում: Մոտ 30 տարեկան տղամարդ նրանից արագ առաջ է անցնում: Կինը նրան ձայն է տալիս.

-Երիտասարդ…

Երիտասարդը պտտվում է.

-Տիկին,ձեր երեխան՝ ձեր խնդիրն է: Ինքներդ իջեցրեք ձեր մանկասայլակը կամ ձեր ամուսնուն խնդրեք: Ես պարտավոր չեմ օգնել ձեզ: Հասնում են հինգերորդ հարկ, հետո էլ օգնություն են խնդրում…

Այդ ամենը շատ բարկացած ասաց և գնաց: Ես ինքս մոտեցա նրան և առաջրկեցի օգնել: Բայց կինը ժպտալով ասաց.

-Հարկավոր չէ:

Հեշտությամբ իջեցնելով մանկասայլակը՝ նա հավելեց.

-Ես նրան ուզում էի ասել, որ իր դրամապանակն է ընկել: Բայց գիտեք ինչ, թող այնտեղ էլ մնա:

Ինչ ուզում եք ասեք, բայց նա հաստատ իրավացի էր:

 

Like this post? Please share to your friends: