Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 3 ամյա աղջիկը մահացել է

Մարտի 4-ին տեղեկություն էր ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիրի» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջիկը գիշերը մահացել է։Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արաբկիր» ԲԿ–ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանը։

Картинки по запросу Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 3-ամյա երեխան մահացավ

Երեխայի մահը գրանցվել է ժամը 23:30-ին:

Հիշեցնենք, որ մարտի 4–ին ժամը 15։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել Արաբկիր ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք։

Ըստ Shamshyan.com–ի՝ մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փխսել է: Դաստիարակչուհին միանգամից մի քանի հոգու հետ, այնուհետև ժամանած բժիշկների հետ, փորձել են հնարավորինս օգնել երեխային, որից հետո արդեն երեխան տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն:

Ժամը 23։30–ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։

Like this post? Please share to your friends: