Մայրը բանտարկյալ որդուն նամակ է գրում.
-Որդիս, ինչ քեզ բանտարկել են, ես չգիտեմ, թե ինչ անեմ. տանը ոչինչ չեմ հասցնում, հողամասը փորված չէ, կարտոֆիլը ցանած չէ…
Որդին գրում է.
-Մայրիկ, չհամարձակվես փորել, թե չէ այնպիսի բաներ դուրս կգան հողի տակից, որ քեզ էլ կնստեցնեն, իմ ժամկետն էլ կերկարացնեն:
Մեկ ամիս անց կրկին նամակ է գալիս մորից.
-Որդիս, հենց հասավ նամակդ, ոստիկանությունից եկան, ամբողջ հողամասը փորեցին, բայց ոչինչ չգտան…բարկացած գնացին:
Որդին պատասխանում է.
-Մամ ջան, ինչով կարող էի՝ օգնեցի, կարտոֆիլն էլ ինքդ ցանիր: