Հրանտ Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, ոչ մի կապ չունի գեներալի դեմ իրականացվող բողոքի ակցիաների հետ: Հարցազրույցի ժամանակ շատ հարցերի պատասխաններ է տվել Հրանտ Գրիգորյանի եղբայրը՝ Զարզանդ Գրiգորյանը: Նրանք Մանվել Գրիգորյանի հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն: Նա նշեց, որ «ցանկացած տեղ ցանկացած մարդու անուն կարող է տան»։
Երբ Զարզանդին հարցրեցին, թե ինչպես կվերաբերվեր այն փաստին, եթե Մանվել Գրիգորյանին ազատ արձակեին.
-Մանվելը մեռած լիներ, իր համար ավելի լավ կլիներ,-պատասխանեց նա:
Դիտարկմանը, թե գեներալի դուստրը նշում է, որ ցուցարարներին ուղղորդում են, պատերազմով անցած մարդու հետ այդպես չեն վարվում, գյուղապետն ասաց. «Պատերազմի ժամանակ լիքը լավ մարդ է մահացել, Մանվելը մեռած լիներ, իր համար էլ, մեր ազգի համար էլ ավելի լավ կլիներ»։
Դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանի դուստրը նշել է նաեւ, որ «նախ, ինքը էջմիածնում չի մնում, որ տենց ոգեւորվել են, ինքը իր Ակնա լճի առանձնատանն է մնում», ազգականը արձագանքեց. «Որ կողմից էլ նայենք, Մանվելը մեռած լիներ, մեր սաղի համար լավ կլիներ, ճիշտ կլիներ»։ Իսկ թե ինչպես եղավ, որ նա այժմ ազատ արձակվեց, Զարզանդ Գրիգորյանը շարունակ կրկնում էր նույն պատասխանը. «Թեկուզ պատերազմի ժամանակ մեռած լիներ, ավելի լավ կլիներ, մնար ինչ աներ»։
Հարցին, թե ինչու է այդպես արտահայտվում, չէ՚ որ ասում են, նա պատերազմի ժամանակ մեծ ներդրում է արել, Զարզանդ Գրիգորյանը արձագանքեց. «Это было давно и неправда»։