Հունվարի մեկի գիշերը Ղազախստանի քաղաք Կարագանդայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասել է, որ ինքը ոչ ոքի չի սպանել:
Տեսանյութում մասնավորապես ասել է.
-Ես Նարեկ Հովնանի Գուրուրյանն եմ՝ ծնված 1997 թվականի մարտի 30-ին: Առաջին հերթին, իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքին։ Ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել, իսկ այդ չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում եմ իշխանություններին ապահովել իմ անվտանգությունը և արդար հետաքննություն անցկացնել:
Մանրամասները` տեսանյութում:
Іздеудегі Нарек Гурурян: "Егер билік қауіпсіздігімді қамтамассыз етсе, өз еркіммен берілуге дайынмың, мен ешкімді өлтірген жоқпың", депті.
Опубликовано Nurlan Abildin Понедельник, 7 января 2019 г.
Աղբյուր՝ Մամուլ