Այսօր, հունվարի 18-ին հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
Որոշումը ներկայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը:
Լրագրողների հետ զրույցում Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանն ասել է.
-Դատարանը Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգեց, իսկ գրավ կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունը մերժեց:
Դատարանի որոշմանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ասելով, որ դատարանի որոշումը և հիմնավորումները դեռ չեն տեսել: «Մեկ վերաքննիչ բողոք արդեն մուտք է եղել դատարան, ևս մեկը սեղմ ժամկետում մուտք կլինի, երբ կստանանք որոշումը, որպեսզի հնարավորություն ունենք փաստարկված ներկայացնել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: