Կյանքը երբեմն շատ անարդար է գտնվում մարդկանց հանդեպ: Որոշ մեծեր երազում են փոքրիկի մասին, որոշ փոքրիկներ էլ՝ ծնողների մասին: Հաճախ երեխա ունենում են նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ և գնահատել, թե ինչ մեծ պարգև են ստացել և ճակատագրական սխալներ են գործում՝ փչացնելով թե իրենց, թե երեխայի կյանքը:
Այսօր շատերը մայր կոչվելու իրավունք չունեն….թեև նրանք մարդասպան չեն, բայց շատերը իրենց երեխաններին դատապարտում են դանդաղ մահվան՝ մանկան հոգու մահվան
Ես քեզ կյանքում միթե՞ խանգարել եմ
Ես չէի ուզում որ այսպես լիներ
Որ օտար եմ քեզ համար ,ես դա չգիտեի
Մայրի՛կ ինձ ներիր որ քո սիրելին չեմ
Ես այնպիսին չեմ ինչպիսին կամ
Առաջին իսկ վայրկյանից ատելի եմ
Եվ այս աշխարհում ես օտար եմ։
Մայրի՛կ ես քո մեջ վատը չեմ տեսնում
Ես անտեր եմ, բայց քեզ սիրում եմ
Եվ քեզանից ես, մայրիկ չեմ հեռանում
Ես քեզ հետ մեր տունն եմ ուզում։
Մայրիկ դու ինձ ներիր ,որ ես ծնվել եմ
Մայրիկ ինձ ներիր ,որ կյանքդ խորդակել եմ
Մայրիկ դու՛ բնավ մեղավոր չես
Մայրիկ առանց քեզ ես հոգնել եմ ապրելուց։
Աղբյուր՝ Տեղեկատու