Մանուշակ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իրավիճակ, երբ շտապ օգնության մեքենայով գնացել են միայնակ ապրող տարեց մարդու մոտ, ով շատ վատ իքնազգացողություն է ունեցել: Ցանկացել են տեղափոխել հիվանդանոց: Սակայն բոլոր հիվանդանոցներում մերժել են նրանց և չեն ընդունել հիվանդին:
Մեծ աղմուկ բարձրացնելուց հետո տարեց մարդուն ընդունել են Էրեբունի ԲԿ-ում: Չնայած նրան, որ պապիկն արդեն ստացել էր առաջին օգնությունը շատ օգնության մեքենայում, այնուամենայնիվ նրան հետազոտություններ և բուժում էր հարկավոր:
Մանրամասները տեսանյութում են.
Опубликовано Manushak Stepanyan Четверг, 31 января 2019 г.
Բարեբախտաբար հիվանդ արդեն ապաքինվել է, նրան դուրս են գրել:
Մանուշակ Ստեփանյանը հավելել է.
-Երբ ծայրահեղ ծանր վիճակում միայնակ թոշակառու Գրիշա պապիկին հիվանդանոցից հիվանդանոց էի տանում և աղմուկ բարձրացնելուց հետո Էրեբունի Բկ֊ն միայն ընդունեց և պապիկի ողջ հետազոտական և բուժական ծախսերը վերցրեց իր վրա, Մարտիկ Խաչատրյանն այս նկարն էր տեղադրել ու գրել, եթե մեկն էլ իմ տատիկին այդպես աներ, հաստատ իմ տատիկն էլ ողջ կլիներ։ Մեր նորընտիր իշխանության ներկայացուցիչներ, գիտեմ շատ դժվար է, բայց եկեք միասին , համախմբված ուժերով իջեցնենք աղքատության շեմը։