Հիշու՞մ եք առանց ուղեղի ծնված այս երեխային, ում բժիշկներն ապրելու հույսեր չէին տալիս. ահա թե ինչպիսինն է նա այսօր

Հղիության երրորդ ամսում Շելլի Ուոլլն իմացավ, որ իր երեխան ծնվելու է բազմաթիվ հիվանդություններով, և դրանք այնքան լուրջ են, որ հնարավոր է, որ երեխան չապրի:

Շելլիին և նրա ամուսնուն՝ Ռոբին, հինգ անգամ առաջարկում էին ընդհատել հղիությունը, սակայն ընտանիքը որոշեց, որ փոքրիկը պիտի ծնվի:

Շելլին պատմում է, որ իրենք նույնիսկ մանկական դագաղ էին գնել Նոյի համար և պատրաստ էին ամենավատին…

Երբ տղան ծնվեց, նրա գլուխը անհամաչափ էր, նրա գլխում հեղուկ էր կուտակվում: Եթե բժիշկները ժամանակին չնկատեին դա, ապա հեղուկի կուտակումը կարող էր հանգեցնել նրան, որ նոր հյուսվածքներ չէին գոյանա:

Բժիշկներն ասացին, որ հղիության ընթացքում հիդրոցեֆալիան ոչնչացրել է Նոյի ուղեղային հյուսվածքի 98%-ը՝ երեխային գրեթե առանց ուղեղի թողնելով: Չնայած բժիշկների կանխատեսումներին, Նոյը կյանքի հետ կապված այլ պլաններ ուներ:

Երեխայի ուղեղը սկսեց աճել…

Այսօր Նոյը բժշկական հրաշքի վառ ապացույց է:

Նոյը կարողանում է հաշվել միչև 10-ը և սովորում է գրել: Երեխան չունի մտավոր հետամնացություն:

5 տարեկան հասակում Նոյն այսպիսի տեսք ունի:

Ծնողները հավատում են, որ Նոյը մի օր կկարողանա քայլել: Ողնաշարի զարգացման անոմալիան հանգեցրել է նրան, որ երեխայի մարմինը՝ կրծքավանդակից մինչև ոտքեր, պարալիզացված է: Սակայն մի շարք բարդ վիրահատություններից հետո հնարավոր է, որ նա մի օր կքայլի:

Հավատը նույնպես մեծ դեր ունի: ՀԵնց ծնողների պայքարի շնորհիվ է, որ երեխան այսօր ողջ է և ուրախացնում է մտերիմներին:

 

Like this post? Please share to your friends: