Փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Մարտի 1-ի գործի վերաբերյալ ասել է.
-Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով բավականին տևական ժամանակ ստվերում էր մնացել: Այն ժամանակ գործող վարչապետն էլ բազմաթիվ ասելիքներ պետք է ունենա նախաքննությանը, որպեսզի պատկերը լինի ամբողջական:
-Հիմա Սերժ Սարգսյանն է, հետո կլինի երևի Տիգրան Թորոսյանը, հետո, ամենայն հավանականությամբ, Աղվան Հովսեփյանը… Քննության ամբողջությունն ապահովելու համար, այն պաշտոնյաները, որոնց որոշումներն ունեցել են ազդեցություն Մարտի 1-ի առումով, պետք է հարցաքննվեն, -հավելել է նա:
Նշենք՝ Տ. Թորոսյանը 2008թ. զբաղեցնում էր ԱԺ նախագահի, Ա. Հովսեփյանը՝ Գլխավոր դատախազի պաշտոնը:
Արդեն հայտնել էինք, որ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: