Հիասքանչ դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայում։ Հայը հերթական անգամ հիանալի դրսևորեց իրեն՝ ապշեցնելով մեծագույն Լարա Ֆաբիանին։
Ֆրանսիայի Լիլ քաղաքը ներկայացնող 16-ամյա հայորդի Հակոբ Կասաբյանն իր մասնակցությամբ ֆրանսիական TF1 հեռուստաալիքով-ի «Ձայնը» շոուին, շատերի սրտերը գերեց:
Կասաբյանը պայթեցրել է դահլիճն իր հիանալի ձայնով՝ կատարելով ֆրանսիացի հայտնի երգչուհի, ժյուրիի անդամ Լարա Ֆաբիանի «Broken Vow» երգը:
Առաջին իսկ վայրկյաններից Լարան ճանաչել է իր երգը․ «Սա իմ երգն է՝ «Broken Vow»-ն»,- ապշած ասել է Լարան՝ ժյուրիի անդամներին։
Ի դեպ, Հայկը կարող էր ուրս մնալ շոուից, եթե ժյուրիի մյուս անդամը՝ Պասկալ Օբիսպոն, շրջվել է` երիտասարդ հային հնարավորություն տալով շարունակել պայքարը:
Երկրպագուները հիացած են Հայկի կատարմամբ՝ մեկնաբանություններում մեծագույն հիացմունք արտահայտելով ու համեմատելով տղային հայտնի երգիչների ձայների հետ։ Հպարտության հերթական առիթն է մեզ բոլորիս համար, որ նման հայրենակից ունենք։